Դերասան Կարեն Մկրտչյանը, ով բուժում էր ստանում Գերմանիայում և, բարեբախտաբար, արդեն կարողանում է քայլել, վերադառնում է Հայաստան: Այս մասին տեղեկացրել է նրա ընկերը՝ դերասան Վարդան Արզումանյանը, ով Կարենի հետ Գերմանիա էր մեկնել:
Հիշեցնենք, որ «Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան էջում դեռ նախորդ ամիս հայտնվել էր նոր տեղեկատվություն դերասանի հետվիրահատական շրջանից.
«Հարգելիներս, ուզում ենք տեղեկացնել, որ Կարենն արդեն կարողանում է մի քիչ քայլել պրոթեզների օգնությամբ:Վիրահատությունից հետո Կարենն իրեն լավ է զգում:Լիարժեք բուժման համար անհրաժեշտ են նաև մերսումներ ու տարբեր տեսակի ձգումներ: Կարենը Հայաստանում կլինի մոտ մեկ ամսից: Շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր այս ողջ ընթացքում աջակցել և օգնության ձեռք են մեկնել»: