Թատրոնի դերասան 32-ամյա Եվգենի Ֆոմինցևը մերկ շրջել է Օմսկի փողոցներով:
Նույն օրը ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ մի մերկ տղամարդ շրջում է փողոցով։
«Գնալով այնտեղ ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու, ով ոչ ադեկվատ վարքագիծ էր ցուցաբերում։ Այդ պատճառով ոստիկանները «շտապ օգնություն» են զանգահարել եւ նրան հանձնել բժիշկներին»,- հայտնել են Օմսկի ոստիկանատնից։
Հայտնի դերասանն իր առանց հագուստի լինելը բացատրել է նրանով, որ ոստիկանությունը կարող էր նրա շորերի մեջ թմրանյութ գցել։
«Նա ասել է որ թմրանյութեր չի պահում, եւ մերկացել է, որպեսզի ոստիկանները թմրանյութ չգցեն իր հագուստների մեջ», ասել է բնակիչը։