▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպանի ակնարկը որոշ օգտատերեր գնահատել են որպես քամահրական վերաբերմունք ՀՀ առողջապահական համակարգի հանդեպ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել Ֆրանսիայի քաղաքացիներին վերադառնալ Ֆրանսիա։

Մեկնաբանություններից մեկում ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ֆրանսիայում ավելի ապահո՞վ է, նա պատասխանել է, որ բժշկական ենթակառուցվածքների առումով՝ այո։

Այնուհետև մեկ այլ մեկնաբանությունում դեսպանը գրել է․ «Դուք, իհարկե, ազատ եք նախընտրել Նորքի հիվանդանոցը»` կցելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ցուցանակը։ Դեսպանի ակնարկը որոշ օգտատերեր գնահատել են, որպես քամահրական վերաբերմունք ՀՀ առողջապահական համակարգի հանդեպ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին