«Դետք»-ը ներկայացրել է նոր՝ «DIANA» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:
Նշենք, որ սա առաջին հայկական տեսահոլովակն է, որը նկարահանվել է Ճապոնիայում՝ ի հիշատակ Դիանա Աբգարի:
Հավելենք, որ Դիանա Աբգարը հայ գրող, դիվանագետ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, բարեգործ և աշխարհի առաջին կին դեսպանն է։ Նա իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքից հեռու գտնվող հայերին օգնելու գործին։
Որպես իր գործունեության արդյունք՝ 1918թ․-ին Ճապոնիան պաշտոնապես ընդունեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը, իսկ ինքը՝ Դիանա Աղաբեկը, նշանակվեց Հայաստանի լիազոր-ներկայացուցիչը Ճապոնիայում։
1920-ականներին հանդիսանալով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչն արտերկրում՝ նա դարձավ աշխարհի առաջին կին դեսպանը։