▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեղ, որը կօգնի բուժել չորրորդ աստիճանի քաղցկեղը

Անտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Անտարկտիդայի ուսումնասիրության Ազգային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը:

«Մեր կենսաբանները դեղ են ստեղծել անտարկտիդյան միկրոօրգանիզմներից, որոնք այնտեղ ապրում են արտակարգ պայմաններում և ունեն արտակարգ հատկություններ: Այդ դեղը կօգնի նույնիսկ քաղցկեղի չորրորդ աստիճանում»,- ասել է Լիտվինովը: Ըստ նրա, նոր դեղն ունի նաև անուն՝ «Մելովիտ»:

Թեստավորումն իրականացվել է դեռևս միայն կենդանիների վրա: Փորձարկումներից մեկն արվել է խոզերի վրա: 20 խոզից ոչ մեկը չի մահացել, դեղի ներարկումից հետո: Այն մարդկանց համար հասանելի կլինի միայն կլինիկական փորձարկումներից հետո:
Աղբյուրը՝ 168.am
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին