«Հայկական ժամանակ» թերթի էլեկտրոնային տարբերակը` armtimes.com կայքը գրում է, որ «ՀԺ»-ի խմբագրության դիմաց այսօր ցույց են արել անհայտ երիտասարդներ, ովքեր վանկարկել են` «Դհո՛լ, դհո՛լ, դհո՛լ»: Կայքի լրագրողի զրույցում ցույցի մասնակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ սա ինքնաբուխ ակիցա է ու ասել է. «Ես գիտեմ, որ երիտասարդներ են հավաքված՝ պայքարելու դհոլչի պատգամավորների դեմ: Կազմակերպիչներ չկան՝ ոչ կազմակերպություն է, ոչ էլ»: Հարցին, թե ինչու են որոշել հենց «Հայկական ժամանակ»-ի խմբագրության դիմաց կազմակերպել այս «ինքնաբուխ» ակցիան, ակտիվիստն ասել է, որ չգիտի եւ իրավասու չէ պատասխանել:
Միաժամանակ, նույնատիպ ակցիա տեղի է ունեցել նաև 1in.am կայքի խմբագրության առջև, որտեղ ներկա երիտասարդների պաստառների վրա գրված էր՝ «Բանակից փախած դհոլներ», «1 պակաս»:
Ակցիայի մասնակիցներին երկու դեպքում էլ ուղեկցում էր «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորը:
Տեսանյութերը` armtimes.com-ի և 1in.am-ի: