Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Սերգոյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքն ապօրինի կերպով Էջմիածնի ինֆեկցիոն հիվանդանոցից գողանում պետական միջոցներով ֆինանսավորվող հոսանքը:

Օգտատերը ցույց է տալիս նաև քաղաքապետի տունը, որտեղ նա բնակվում է:
Նույն թեմայի մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հարություն Մկրտչյանը՝ նշելով, որ հրավիրում է լրագրողների ու պատկան մարմինների ուշադրությունը։
Նշենք, որ Դիանա Գասպարյանը դեռ որևէ կերպ չի արձագանքել այս հրապարակումներին։
Հավելենք, որ Asekose.am-ը պատրաստական է ներկայացնել թեմայի վերաբերյալ Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը կամ հերքումը։


