Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջան համայնքից հայտնեցին, որ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին մայիսի 5-ի առավոտյան ուղարկել է Հաղարծին վանական համալիր, որպեսզի նա տեսնի, թե Դիլիջան համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին, որը մեկնարկել է Հաղարծին վանական համալիրից։ Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան արտասահմանյան արտադրության է, մոտ 40 հազար դոլար արժողությամբ։ Սակայն Սասունը Հաղարծին վանական համալիր մեկնել է հին, մաշված «Ժիգուլիով», որի ապակիները մգեցված են եղել։ Համայնքի ղեկավարի եղբայրը այդպես է վարվել, որպեսզի վանական համալիրում գտնվող դիլիջանցիներն իրեն չտեսնեն, չճանաչեն։ |
«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու». Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet