▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք ձերբակալել են Սամվել Շահրամանյանի անվտանգության աշխատակցին

Քիչ առաջ դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի` հասարակական հիմունքներով աշխատող թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ:

«Հրապարակ»-ի հետ զրույցում նրա փաստաբան Ռոման Երիցյանն ասել է, որ համացանցում տեղ գտած տեղեկությունները, թե իբր նշված գործողություններն իրականացվել են Սամվել Շահրամանյանի նկատմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում։
«Դիմակավորված իրավապահների կողմից այսօր Երևան քաղաքի կենտրոնում իրականացված ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններն ուղղված էին այլ անձի դեմ, որի մասին քիչ հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,- ասել է նա։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին