ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով ցույցի մասնակիցներին գումարներ տրամադրելու հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկար մտածեցի՝ սրան անդրադառնալ, թե՝ ոչ։ Մինչ մտածում ես բարձր արժեքներից, ափսոսում ես ժամանակդ, փորձում ես քեզ համոզել, թե սա անհնարինի շարքից է, քեզ ներշնչում ես, թե մեր հասարակության մեջ առողջ տեսակը թույլ չի տա, որ այսպիսի աղբը ուղեղներ լվանա, մերժում ես քո հայրենակիցների մեջ տեսնել այս տիղմն ու մոլեռանդ տգիտությունը, սրանք բազմանում են՝ իրենց աղետալի հետևանքներով։
Սրանք Գյումրիի ճանապարհին քար նետողներն են, սրանք Հոռոմի խաչմերուկի անոներն են, սրանք Գյումրիի՝ մոլորված, սադրանքի գործիք դարձած տարեցներն են։ Սրանք թքող կարմիր բերետավորներն են, սրանք պատշգամբից հայհոյող ալենի մայրերն են։
նիկոլի վերջին հանգրվանն այս հատակն է․․․ նիկոլը գնալու է, ու մեր մեծագույն խնդիրը մնալու է այս հատակի մաքրումը, մենք իրավունք չունենք հաշտվել այս տեսակի հնարավորության հետ․․․ պիտի փրկենք, մաքրենք սրանց հոգիները․․․ նրանց ազգանունը յան-ով է վերջանում։
Դիմում եմ ՀՀ Դատախազությանը․
գրառումս ընդունել իբրև հաղորդում հանցագործության մասին․ այս գրառման հետքերով խնդրում եմ համապատասխան քննություն իրականացնել»։