▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիրքապահները. Արծրուն Հովհաննիսյանը մարտական հենակետից լուսանկարներ է հրապարակել

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից նկարագրել է, թե ինչպես է անցնում հերթափոխ իրականացնող զինծառայողների առօրյան։

«Նռանե» մարտական դիրք։ Այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի, մաքրություն են անում և ահա այսքան ավելացած սնունդ թողնում են նոր հերթափոխին։

ՀՀ ՊՆ խոսնակը նաև ընդգծել է, որ դիրքի ավագը` սերժանտ Արա Կարապետյանն աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալիզմով։

«Դիրքի ավագ Արա Կարապետյանը պրոֆեսիոնալ սերժանտ է։ Եզակի կայացած հրամանատար, վաշտի հրամանատարի մակարդակի ղեկավար։ Հստակ տիրապետում է իրավիճակին, ցանկացած հարց ինքնուրույն լուծում»,- գրել է Հովհաննիսյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին