▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու, այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին. Կարո Փայլան

 

Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն այս օրերին  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում է, որտեղ երեկ մասնակցել է Կախաղան հանված 20 հնչակյան նահատակների մասին ֆիլմի ցուցադրությանը, որից հետո  ունեցած իր ելույթում անդրադարձել է նաև  Թուրքիայի այսօրվա իրավիճակին և դիմելով ներկաներին՝ ասել.
«Ձեր պապենական հողերից եմ գալիս, դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու»:
Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան այսօր բավական ծանր օրեր է ապրում:
«Թուրքիան ժողովրդավարության ճանապարհին էր, սակայն 2015-ից ի վեր, երբ Էրդողանը դաշինք  կազմեց ազգայնականների հետ, մեզ մոտ սկսած շատ լավ  գարունն ավարտվեց»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը՝ խոսելով Թուրքիայում առկա ժողովրդավարության լուրջ ճգնաժամի մասին:
Քրդամետ կուսակցության անդամը նաև հայտնել է, որ ազատ խոսքի ջատագով իր ընկերներից շատերը բանտարկված են.
«Այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին»,- ասել է Փայլանն ու վստահեցրել, որ շարունակելու է պայքարը՝ հանուն    Թուրքիայի ժողովրդավարության:
Տեսանյութը տրամադրել է Asekose.am-ի ընթերցող Աբրահամ Աբրահամյանը՝ Բեյրութից:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն այս օրերին  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում է, որտեղ երեկ մասնակցել է Կախաղան հանված 20 հնչակյան նահատակների մասին ֆիլմի ցուցադրությանը, որից հետո  ունեցած իր ելույթում անդրադարձել է նաև  Թուրքիայի այսօրվա իրավիճակին և դիմելով ներկաներին՝ ասել.

 

 

«Ձեր պապենական հողերից եմ գալիս, դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու»:

Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան այսօր բավական ծանր օրեր է ապրում:«Թուրքիան ժողովրդավարության ճանապարհին էր, սակայն 2015-ից ի վեր, երբ Էրդողանը դաշինք  կազմեց ազգայնականների հետ, մեզ մոտ սկսած շատ լավ  գարունն ավարտվեց»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը՝ խոսելով Թուրքիայում առկա ժողովրդավարության լուրջ ճգնաժամի մասին:

Քրդամետ կուսակցության անդամը նաև հայտնել է, որ ազատ խոսքի ջատագով իր ընկերներից շատերը բանտարկված են.«Այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին»,- ասել է Փայլանն ու վստահեցրել, որ շարունակելու է պայքարը՝ հանուն    Թուրքիայի ժողովրդավարության:

Տեսանյութը տրամադրել է Asekose.am-ի ընթերցող Աբրահամ Աբրահամյանը՝ Բեյրութից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին