▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դժվար չէ հիշել ու ճշտել Վաղարշակի գործունեության վաղ տարիները»

«Խեղափոխություն» նախաձեռնության հեղինակ Նարեկ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի փայլող աստղիկը...
Ամիսներ առաջ դժվար կլիներ ճանաչել ՔՊ-ի այսօրվա հիպերակտիվ պատգամավոր, ամեն ինչի գիտակ և բոլորին պատասխանելու անհագ ցանկություն ունեցող Հակոբյան ՎԱՂարշակին։
Այսօր արդեն ՎԱՂարշակը դարձել է ՔՊ սիմվոլներից մեկը, ես կասեի՝ իր անձնվիրումով շրջանցել է անգամ Շիշ Բռնողին ու Պոնչին և վերածվել ՔՊ Հունան Ավետիսյանի, ով իր սեփական մարմնով փակում է ցանկացած հարված։ Սակայն դժվար չէ հիշել ու ճշտել ՎԱՂարշակի գործնեության ՎԱՂ տարիները։


Տակավին դեռ երիտասարդ հասակում ՎԱՂարշակը, ունենալով ընդիմադիր հայացքներ, անդամագրվում է Երիտասարդ Քաղաքական Գործիչների Ակումբին, որտեղ դասախոսություններ էին կարդում այն ժամանակվա իշխանական քաղաքական գործիչները, իմիջիայլոց, դասավանդողներից մեկը Արծվիկ Մինասյանն էր, ում վրա ԱԺ նիստերի դահլիճում գազանի պես հարձակվել էր ՎԱՂարշակը (տես նկ.2)։
Քիչ թե շատ գլուխ հանելով քաղաքականությունից՝ մեր հերոսը որոշում է կուսակցություն հիմնել և այդ գործը հաջողությամբ պսակելուց հետո, սկսում է ակտիվ քայլերով մտնել մեծ քաղաքականություն։
Եվ հենց այդ ժամանակ է, որ նա վայելում է քաղաքականության յուղոտ կտորների համը։ Այն ժամանակվա իշխող ուժի որոշ անդամների կողմից ՎԱՂարշակը ստանում է առաջարկ, թողնել այդ կուսակցությունը, ինչի դիմաց նա կստանա բիզնեսի հնարավորություն։
ՎԱՂարշակը մի որոշ ժամանակ ծանր ու թեթև անելուց հետո Մաշտոց֊Ամիրյան խաչմերուկի վրա բացում է հեռախոսների աքսեսուարների խանութ, մի որոշ ժամանակ անց էլ Ծաղկաձորում քոթեջներ է ստանում, իսկ կուսակցության ողջ բեռը թողնում է մեր օրերի ամենատաղանդավոր մասնագետ Հայրապետյան Մխոյի ուսերին։
Իշխանազավթումից հետո արդեն ՎԱՂարշակը իր ՎԱՂեմի ընկեր Մխոյի օգնությամբ սողոսկում է քայլարածների կայսրություն, որտեղ էլ նա դառնում է մի առասպելական հերոս՝ անցյալում թողնելով իր բոլոր հախուհաշիվները վատ, նախանձ, սև ու մերժված նախկինների հետ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին