▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴՕԿ-ը՝ ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի ակցիայի մասին

ԴՕԿ կուսակցության հայտարարությունը․

«Հարգելի համակիրներ, ընկերներ և աջակիցներ,

Այսօր հավաքվում ենք ԱՄՆ դեսպանատան մոտ ՝ անցկացնելու իրազեկման ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։ Մեր նպատակն է դեսպանատանը ներկայացնել իրավիճակը և բարձրաձայնել նրա արտահանձնման անթույլատրելիության մասին։

Վարդան Ղուկասյանը չպետք է արտահանձնվի երրորդ երկիր, քանի որ դա կարող է սպառնալ նրա կյանքին։ Մեր գործողությունն ուղղված է բացառապես իրազեկմանը, չենք փակում փողոցներ, չենք ենթարկվում որևէ սադրանքի։ Խաղաղ և կազմակերպված ձևով անցկացնում ենք ակցիան, ներկայացնում մեր դիրքորոշումը և վերադառնում տուն։

Շնորհակալություն ձեր աջակցության համար։ Միասին՝ արդարության համար!

Հարգանքով՝ ԴՕԿ կուսակցություն»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին