▲ Դեպի վեր

Կիրակի, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

ԴՕԿ-ը՝ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձից հետո, կոչ է անում հավաքվել ԱՄՆ դեսպանատան մոտ

ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Հարգելի հայրենակիցներ, այս երեքշաբթի՝ մարտի 25-ին, ժամը 12-ին, հավաքվում ենք ԱՄՆ դեսպանատան մոտ՝ պահանջելով ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ և անաչառ քննություն Վարդան Ղուկասյանի գործով։ Պահանջում ենք ԴՕԿ կուսակցության վերնախավին և կուսակցության անդամներին ներկա գտնվել այս կարևոր բողոքի գործողությանը։ Մեր աջակիցներին խնդրում և հորդորում ենք ներկա լինել այդտեղ՝ միասին բարձրացնելով ձայնը՝ արդարության և ճշմարտության համար»։

Հավելենք, որ ԴՕԿ կուսակցությունը դիմել է նաև արտերկրում ապրող հայրենակիցներին ու նշել է․ «Հարգելի հայրենակիցներ, ովքեր ապրում են արտերկրում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում կամ ցանկացած այլ երկրում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Մեզ անհրաժեշտ են իրական մարդիկ, ովքեր պատրաստ են հավաքվել իրենց գտնվելու երկրի ԱՄՆ դեսպանատան մոտ։ Ժամանակն է գործելու։

Նախապես տեղեկացնում ենք, որ կապ հաստատող անձինք պետք է տրամադրեն իրենց հեռախոսահամարը, որպեսզի աջակիցները կարողանան կապվել իրենց հետ և կազմակերպել հավաքը համապատասխան վայրում»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին