Օրեր շարունակ օդանավակայանում գիշերող ՀՀ քաղաքացիներին դուրս են հանել տարածքից: «Դոմոդեդովո»-ում մնացողները հրաժարվել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից առաջարկվող հյուրանոցներ տեղափոխվել:
«Դոմոդեդովո»-ի ղեկավարությունը հորդորել էր ՀՀ քաղաքացիներին լքել օդանավակայանի տարածքը․ «Խնդրում և հորդորում ենք մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում։ Կրկին կոչ ենք անում կեցության խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել դեսպանության կողմից հատկացված հյուրատներ տեղափոխվելու հնարավորություններից»։
Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով տիրող իրավիճակի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել արդեն 260 քաղաքացի:
Տեսանյութը՝ Արմեն Մարկոսյանի
Դիտեք նաև՝


