▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին»․ տեսանյութը կրքեր է բորբոքել համացանցում

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) մոտ 20 օր առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում։ 

Համացանցում հայտնված տեսանյութից երեւում է,  թե ինչպես է բերման ենթարկելու պահին Արթուր  Ասատրյանը փորձում  դիմադրել,  ընկնում է հատակին։

Արթուր Ասատրյանի կողմնակիցները տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո պահանջել են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին՝ այդ թվում նրան, ով  գաղտնի նկարահանել է այս կադրերը։

 

Ոստիկանությունից դեպքի վերաբերյալ պարզաբանում են, որ  ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում մշտապես կանխարգելիչ գործողություններ է իրականացնում։ 

Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործ կա․ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։ Նա գրավով կալանքից ազատ է արձակվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին