▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոն Պիպոյին» նոր մեղադրանք է առաջադրվել

«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ինքնիրավչության համար: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

Նշենք, որ Արթուր Ասատրյանին առնչվող ևս մեկ քրեական գործ կա, որը գտնվում է արդեն դատաքննության փուլում:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ էր կազմակերպվել, եւ նա անձամբ էր հայտնաբերել վերջիններիս, առեւանգել եւ հանձնել իրավապահ մարմիններին: Այս գործով վերջինիս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերովՄի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը կազմակերպելը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասովՄի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ալեքսանի Ղազախեցյանի, Արտակ Արարատի Այվազյանի և Արկադի Հրաչիկի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Հիշյալ անձանց կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ևս դատարանում է: Նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանի, Օշականցի Գևորիկի և «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին