Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Դոնեցկի աղբյուրը:
![]()
Զախարչենկոն զոհվել է «Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, իսկ եկամուտների նախարար Տիմոֆեևը վիրավորվել է:
Դոնեցկի ազգային հանրապետության ղեկավարի հետ կատարվածը վարչակազմից ահաբեկչություն են որակել:
Ոստիկանները շրջափակել են ռեստորանի տարածքը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպանության մեջ կասկածվում են ուկրաինացի դիվերսանտները: Նշվում է, որ մի քանի կասկածյալ է ձերբակալվել, երբ նրանք փորձել են փախուստի դիմել մեքենայով:

Մոսկվայում Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց:
Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով Դոնեցկի ուժային համակարգի աղբյուրին:


