▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու բո․ի տղա ես»․ ՔՊ-ական Սիմիդյանը հայհոյում է քաղաքացուն

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․

«Դու բո․ի տղա ես»․ ՔՊ-ական Սիմիդյանը հայհոյում է քաղաքացուն

ՀՄ նախկին նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը, ով ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թ․ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում, համացանցում «փայլում» է իր գռեհիկ եւ հակահիգիենիկ պահվածքով։ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի, ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի և ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի հետ մի լուսանկար, որի տակ մի օգտատեր մեկնաբանություն է թողել, ինչին ի պատասխան Սիմիդյանը գրել է․ «Դու բ․․ի տղա ես»։

Հանրային պաշտոն զբաղեցրած և կրկին պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած անձի համար նման բառապաշարը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ցույց է տալիս, որ պետական գործչի վարքագծի նվազագույն պատկերացում անգամ չունի այս անձը։

ՔՊ-ի ներսում Սիմիդյանին հուշել են, որ նման պահվածքը ծայրահեղ վնասակար է կուսակցության համար, եւ վատ լույսի տակ է դնում նրա թեկնածուական հավակնությունները։ Այդ հուշումից հետո Սիմիդյանը մեկնաբանությունը արագորեն հեռացրել է։ Բայց, ինչպես միշտ, սոցիալական ցանցերում ոչինչ չի «ջնջվում»․ «Իշխանություն» լրատվականը հասցրել է ֆիքսել այդ մեկնաբանությունը։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հակոբ Սիմիդյանի հրապարակած լուսանկարին և կից մեկնաբանություններին՝ գրելով․ «քպ-ական Հակոբ Սիմիդյանը համացանցում անկաշկանդ հայհոյում է… Բարեբախտաբար, Սիմիդյանը «հետույք» բառը չի օգտագործել, թե չէ՝ «Մասյաց արդարադատության» շրջանակներում խուլիգանության համար կուղարկվեր բանտ։ Լավ պրծար, Սիմիդյան ջան, լավ պրծար»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին