▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու դեռ կորած մարդ չես. Մարինա Խաչատրյանը դիմել է Աշոտ Փաշինյանին

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը դիմել է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին՝ անդրադառնալով Ամանորին ընտանեկան լուսանկարում չհայտնվելու պատճառներին:

«Ոչինչ, կյանքում ավելի վատ բաներ են լինում։ Կարեւորը, որ դու նախկին քրերիդ պես չհամակերպվեցիր դավաճանների ու մարդասպանների հետ ապրելու ճակատագրին։ Փոխիր կյանքդ դեպի լավը, փոխիր հագուստդ, սովորություններդ, ապրելակերպդ, արժեքներդ, աշխարհայացքդ։

Դու դեռ կորած մարդ չես, քանզի չկարողացար տանել այդ պիղծ ընտանիքի գործած ստորությունները։ Նրանց մասին խոսում է նաեւ իրենց վերջին արարքը. միայն անաստվածը կհրաժարվի սեփական երեխայից` նրան փոխարինելով մեկ ուրիշով, միայն թե պահպանի իշխանության համար այդքան անհրաժեշտ 4 թիվը։ Աստված թող քեզ ճիշտ ճանապարհին դնի, դու արդեն կատարել ես առաջին քայլդ` հեռացել ես սատանաների որջից։ Քույրերդ գերադասել են հարստությունն ու հաճույքը, հետեւաբար կստանան տառապանք ու չքավորություն։ Եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել, դիմիր ինձ։ Մի կործանվիր», - նշել է Մ. Խաչատրյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին