Դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը «YouTube»-ի իր էջում տեղադրել է նոր տեսանյութ, որտեղ ի թիվս Հայաստանում տիրող մի շարք խնդիրների, անդրադարձել է նաև «Նիկոլ Փաշինյանի ստերին», դիմելով վարչապետին՝ Դանիելյանն ասել է.
«Ինչի՞ եք էդքան ստում, ինչի՞, մենք էդքան դեբի՞լ ենք: Դեբիլ ենք, բա ի՞նչ ենք, որ դեբիլ չլինեինք, բա սենց օրի կլինեի՞նք: Իմա՞ստը էդ ստելու, եթե մարդ ինչ-որ բան ստում ա, ուրեմն որևէ մոտիվացիա ունի: Լա՛վ, հներինը հասկացանք, գիտենք՝ ինչի էին ստում, բա դուք ինչի՞ համար եք ստում: Էդ որ կանգնում ասում ես՝ վերջ թավիշին, հավատո՞ւմ ես քեզ, ստերիդ իմա՞ստը, ի՞նչը պիտի ավելանա: Ախր, որ իմանամ գող ես, կասեմ՝ հա, գողանում ա, ստում ա, ուզում ա մի քիչ էլ երկարացնի իշխանությունը, ախր սկի գողանալ էլ չգիտես: Ախր պրոֆեսիոնալ գող էլ չես, է՜: Նախկինները գոնե կարողանում էին...»,- ասել է նա:
Դանիելյանը հայտարարել է՝ եթե Ընտրական օրենսգիրքը փոխվի, նոր կմասնակցի և կքվեարկի արտահերթ ընտրություններին, հակառակ դեպքում պարզապես չի գնա: