▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու ո՞վ ես»․․․Վեճ ԱԺ-ում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ՝ 34 կողմ, 79 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

ԼՀԿ-ն առաջարկում է, որ համապատասխան անձինք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց: Քվեարկությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը։

Նա դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և ելույթը դեռ չավարտած՝ ԼՀԿ-ականները տեղից արձագանքեցին՝ «դու ո՞վ ես»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդհատեց ու ընդգծեց՝ ինչքան էլ նյարդերը լարված լինեն, ի՞նչ է նշանակում՝ «դու ով ես»։ Տեղից ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ էդ է նշանակում։ «Ո՞նց կարող է էդ նշանակի»,- վրդովված ասաց ԱԺ խոսնակն ու ԱԺ-Կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի հետ անհարգալից խոսելու համար նախազգուշացում տվեց պարոն Մարուքյանին։

Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց, երբ երեկ Սուրեն Գրիգորյանն իրեն մանիպուլյատոր էր ասում, նրան նախազգուշացում չտրվեց։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին