▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու պարտավոր ես ամեն ինչ անել քո հայրենիքի համար. Ալբերտ Սաֆարյան

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 28-ին, մեր երկիրը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը: 98 տարի առաջ հենց այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից մեր երկիրը Հայկական հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց: Եվ չնայած այդ տարիներին Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի՝ մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց, այնուամենայնիվ, Հայոց պատմության մեջ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը մեծ դեր ունեցավ ու հետագայում նաեւ հիմք հանդիսացավ մեր անկախ պետության ստեղծման գործում:

Հայաստանի վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյանը կայքի հետ զրույցում օրվա շրջանակներում իր շնորհավորական խոսքը հղեց բոլորին.

«Շնորհավորում եմ բոլորիս ու չնայած այսօրվա մեր անկախ հանրապետության կարեւորությունն ավելի եմ արժեւորում, բայց եւ գիտակցում եմ մեր Առաջին Հանրապետության նշանակությունը: Մենք այսօր ունենք անկախ Հայաստան, որը պետք է ամեն գնով պահենք, բայց այդ պահպանման գործընթացում պետք է չմոռանանք, որ այս մեծ աշխարհում մենք մենակ ենք, ոչ  մեկ մեզ համար ոչ ընկեր է, ոչ բարեկամ, մեր հույսը մենք պետք է դնենք մեզ վրա, ուրիշ ոչ մեկ մեր փոխարեն ոչինչ չի անի: Պիտի հիշենք Գ. Նժդեհի խոսքերը՝ «Եթե չես ցանկանում սեփական բանակը կերակրել, ապա կկերակրես օտարի բանակը», ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք մեր բանակի համար, որովհետեւ մեր անկախությունը անմիջականորեն կապված է մեր բանակի հզորացման հետ: Կեցցե, անկախ ու ազատ Հայաստանը, ես շատ եմ սիրում մեր երկիրը»,- նշեց դերասան:

Ալբերտ Սաֆարյանն մեզ հետ զրույցում ցանկացավ անդրադառնալ նաեւ հայ երիտասարդներին, ովքեր հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ապացուցեցին, որ հայրենիքը սիրելու ու պահպանելու բանաձեւն իրենք շատ լավ գիտեն.

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին