Ցանկացած իշխանության գործառույթն է պաշտպանել պետությունը և քաղաքացիների իրավունքները. եթե ոչ մեկն ես կարողանում անել ոչ էլ մյուսը՝ լուռ պիտի հեռանաս: ՛ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ: Նույն բանն է, որ շանտաժ անեն և գույքդ պահանջեն՝ ընտանիքիդ անդամներին գերեվարելով, իսկ դու կանգնես ասես՝ իրանք իմ համար չկան: Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած...
Հ.Գ.
Եթե երկրի ղեկավարը իրեն պաշտպանող զինվորի մասին խոսա պլյուս մինուսով,մի տգետ նախարար էլ ասի մեռել են ,ազգային ժողովի խոսնակա ինչա ասի գերին իր համար չկա, ժողովուրդ էլ օվ էս պետության կառավարիչների խոսքը հաշվի կառնի»։