Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքականության մեջ ամենակարևորը կամքն է: Սահմանել ես ծրագիր, իրականացրու այն:
Ոչ հեռավոր անցյալի կարգախոսներից մեկը մեջբերեմ.
«Նոր կառավարության հիմնական խնդիրը լինելու է ժողովրդի մտածելակերպը փոխելը:
Հայաստանում տիրում են հոռետեսական տրամադրություններ: Ժողովուրդը չի հավատում փոփոխություններին և պայծառ ապագային:
Կառավարության հիմնական խնդիրը լինելու է լավատեսություն ձևավորելը: Բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն մեզ համար, կքվեարկեն լավատեսության օգտին»:
Դու տղամա՞րդ ես, թե՞... Ասե՞լ ես, խոստացե՞լ ես, հույս ես տվե՞լ, ուրեմն՝ գնա, ուղիներ գտիր, գտիր մարդկանց, մի բան արա...
Հիմա էլ ասում ես՝ «Ապագա կա!!!»: Այսինքն ՝ հիմա ոչ թե պայծառ ապագայի մասին է խոսքը, այլ, առհասարակ, ապագա լինե՞լն է կասկածի տակ դրված:
Լո՞ւրջ, խելքդ գլխի՞դ է: Ավելացնելու բան չկա: Սա հսկայական «առաջընթաց» է:
Ընտրական խոստումներից որո՞նք են իրականացվել: Կետ առ կետ բացատրիր:
Եվ միայն դու չէ, որ ստում ես: Ստել ու շարունակում են ստել բոլորը նրանք, ովքեր հրապարակավ ասում են. «Տվեք մեզ ձեր քվեն, և մենք կփրկենք ձեզ»:
Բավական է: Հեռացեք, դուք ունեինք մեզ փրկելու տարբերակ... Փրկվեցինք...