▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք անընդհատ ասում եք` ում անենք, ես ասում եմ` ինչ անենք. Խոսրով Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը սեպտեմբերի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հորդորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարարների հետ հանդիպմանը շատ խստապահանջությամբ չվերաբերվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մասնավորապես, անդրադառնալով Ռուբեն Վարդանյան-Նիկոլ Փաշինյան բանավեճին, Հարությունյանը նշեց՝ Ռուբեն Վարդանյանը հայտնի գործարար է, նա պարզ բան է ասում, այն է` բիզնեսն իր լեզուն ունի, և ասել` եկեք, լավ կլինի, բավարար չէ, բիզնեսը թվեր է սիրում: Պատգամավորի գնահատմամբ` կոռուպցիայի դեմ պայքարը լավ է, բայց ոչ բավարար, եթե շահութաբեր լինի ներդրում կատարելը, ներդրողը կգա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք հանրապետականի մեղքը չկա այս իրավիճակում: Հարությունյանը հիշեցրեց, որ գործարարը մատնանշել է նաև հանրապետականի աշխատանքի թերությունները:

«Մենք բոլորս դեռևս ներդրողի հետ աշխատելու փորձառություն չունենք: Դա հանրապետականի սխալն էլ է, բայց հիմա մենք խոսում ենք` ինչ անենք: Դուք անընդհատ ասում եք` ում անենք, ես ասում եմ` ինչ անենք, տարբեր բաներից ենք խոսում»,- նշեց նա:

Պատգամավորը կրկնեց` Ռուբեն Վարդանյանն ասում է` թվեր ներկայացրեք, այս կամ այն ոլորտում առավելագույն կամ նվազագույն շահութաբերություն, հաջողված օրինակներ բերեք:

«Ես կարծում եմ` նա սխալ չէր` անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեք դուք նախկին իշխանությունների մասին»,- ասաց Հարությունյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին