Օգոստոսի 5-ին, Համահայկական ամառային 7-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ, ՀԽՀ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է խաղերի մրցավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է կատարվել խաղերի ճիշտ համակարգմանն ու պատշաճ իրականացմանը: Մարզական շքերթին մասնակցելու են 80 մրցավարներ: ՀԽՀԿ նախագահն ընդգծել է, որ Արցախում պետք է միջոցառումն անցկացնել շատ բարձր մակարդակի:
Իշխան Զաքարյանը և Համահայկական խաղերի պատասխանատուները հանդիպել են նաև խաղերին մասնակից կամավորների հետ:
Ներկայացնելով կոմիտեի հիմնադիրներին ու խաղերի պատասխանատուներին՝ ՀԽՀԿ նախագահը ողջունել է ներկաներին և նշել, որ կամավորական աշխատանքը աշխարհում մեծ հանգանքի արժանի գործ է:
Նա ընդգծել է, որ կամավորների աշխատանքը մարզական շքերթի ամենակարեւոր բաղադրիչներից է, խիստ տեսանելի է ու պատասխանատու: 161 քաղաքից եկած մասնակիցներին շքերթի ժամանակ պետք է առաջնորդեն կամավորները:
ՀԽՀ կոմիտեի նախագահը և պատասխանատուները շնորհակալություն են հայտնել կամավորներին արդեն կատարած աշխատանքի համար: