▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք այդտեղ ի՞նչ եք անում, հունիսի պարգևավճարը ստացե՞լ եք. քաղաքացին՝ իմքայլական պատգամավորներին

«Դուք այդտեղ ի՞նչ եք անում: Հունիսի պարգևավճարը ստացե՞լ եք»,- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանից և Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվել է օգտատերերից մեկը: Պատգամավորները մասնակցում էին «Զրույց քաղաքացու հետ» ծրագրին, որ հեռարձակվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան էջում։

Ի պաստասխան ՔՊ ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել, և ԱԺ նախագահը հայտարարել է, որ պարգևավճարային ֆոնդն ուղղվելու է COVID-19-ի դեմ պայքարի նպատակների համար: Ինչ վերաբերում է, թե ինչ ենք այդտեղ անում, ենթադրում եմ` խոսքը խորհրդարանի մասին է, մենք իրականացնում ենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ վերապահված լիազորությունները»:

«Զրույց քաղաքացու հետ»-ն՝ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին