Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը, դիմելով դահլիճից հեռացած ընդդիմադիր պատգամավորներին, ասաց. «Ո՞ւր է ընդդիմությունը, պարո՛ն Մինասյան, պարո՛ն Թևանյան, ո՞ւր եք, ես հիմա ստիպված խոսում եմ ձեր աթոռների հետ: Կառավարության և վարչապետի հարցուպատասխանին չեք գալիս, հետո հաջորդ օրը գալիս եք էստեղ, հեռակա վարչապետի պատասխաններին եք արձագանքում, դուք բաժակ նայո՞ղ եք, թե՞ ընդդիմություն, ա՛յ մարդ: Եկեք նորմալ, տետատետ հարցեր տվեք, պատասխանները լսեք, որովհետև ես իսկապես ինչ-որ պահի ձեր դեմքերը կմոռանամ»,- հայտարարեց իշխանական պատգամավորը:
«Դուք բաժակ նայո՞ղ եք, թե՞ ընդդիմություն. ստիպված խոսում եմ ձեր աթոռների հետ». Կոնջորյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet