▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք եք Ձեզ ձեռ առել ու չեք հասկանում` ում հետ եւ ինչպես եք խոսում. Արսեն Խառատյանը՝ Արթուր Մեսչյանին

Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բիզնեսն ու քաղաքաշինությունը նույն բանն են. Արթուր Մեսչյան

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը բառացիորեն հայտարարում է, որ բիզնես ու քաղաքաշինությունը նույն բանն են:

Ավելին, Մեսչյանը նախատում է տարիներ շարունակ Երեւանի պատմամշակութային ժառանգության համար կռիվ տված, յուրաքանչյուր շենքի համար օրուգիշեր քունը կորցրած բազմաթիվ քաղաքացիների անմակարդակ անվանելով:

Ասում է. «Էսպիսի վերաբերմունքով, էսպիսի մոտեցումով, կներեք էսպիսի մակարդակով, դուք խոսում եք Կոնդի մասի՞ն, դուք ձեզ ձեռ եք առնո՞ւմ»:

Չէ պարոն Մեսչյան, կարծես թե Դուք եք մեզ ձեռ առնում, երբ հիմա` իբր սնանկացած «Գլենդել հիլզ»-ի 7 գլխանի դեւին պաշտպանելով մոռանում եք Ձեր գործառույթների մասին: Հիմա նույն ընկերությունը, նույն մարդկանցով ու կառուցապատողով մի քանի լոտի է բաժանվել ու շարունակում է այն` ինչ արել է նախկինում:

Կողմնորոշվեք, խնդրում եմ , պարոն գլխավոր ճարտարապետ, Դուք ինչի՞ համար եք այդ պաշտոնին: Եթե խոսում եք այն մասին, որ պատմամշակութային ժառանգության մասով դուք` որպես քաղաքապետարան, պատասխանատու չեք, ապա առավել եւս` Ձեր իսկ խոսքերով, 250 մլն դոլարի պոտենցյալ ներդրման հետ ի՞նչ գործ ունեք:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք եք Ձեզ ձեռ առել ու կարծես չեք հասկանում` ում հետ եւ ինչպես եք խոսում: Վերամբարձ դիրքերից նախատինքով խոսելու փոխարեն կխնդրեմ զբաղվեք Ձեզ վերապահված գործառույթների իրականացմամբ:

Ի դեպ, այս առումով հիշեցնեմ Ձեր իսկ հրապարակային խոստումը կարեւորագույն այս պաշտոնին նշանակվելիս. «Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետն եմ, Երեւանում այլեւս ոչ մի հուշարձան չի քանդվելու»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին