▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք հիմա ինձ ուզում եք համոզել, որ մարդիկ ավելի վա՞տ են ապրում». Քերոբյանը՝ լրագրողին

«2022 թվականին ՀՀ տնտեսությունն աճել է բավական բարձր տեմպով՝ 14.2 տոկոսով, որը վերջին 15 տարիների ամենաբարձր ցուցանիշն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ «աղքատության մակարդակը շարունակում է բարձր մնալ», նախարարը հակադարձել է. «Մարդիկ ավելի վատ չեն ապրում, մարդիկ միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան 1 տարի առաջ էր, տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս: Մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում, միջին եկամուտն աճել է, նոր աշխատատեղեր են ավելացել: Դրանից հետո դուք հիմա ինձ ուզում եք համոզել, որ մարդիկ ավելի վա՞տ են ապրում»,- նշել է Քերոբյանը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին