Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ գովել իշխանությանը: Զարմացա՞ք: Միակ հրաշալի բանը, որ արել են՝ «Ինչպես կործանել պետությունը» վերտառությամբ դասագիրք ստեղծելն է:
Նոր դուրս եկա բլոկից: Միևնույն է՝ էլի ասելու եմ:
Դուք՝ իշխանություն հորջորջված թյուրիմացություն, 30 դահեկանի համար ձեր ոտքերը լիզող քաղաքացիական համհարզների ու ագիտպրոպի հետ միասին, հիշվելու եք որպես՝ «ձեր վզին դրած» միաբջիջներ: ալիևն էլ է դրել ձեր վզին, էրդողանն էլ, Պուտինն էլ, դուք էլ՝ միմյանց:
Դուք ո՛չ հացի արժեք գիտեք, ո՛չ էլ հայրենիքի ու պետության ընկալում: Այդպես էլ ապրեք՝ սողալով, դատարկ դհոլի զրնգուն ձայնով, իրար գովելով, փառաբանելով ձեր խրտվիլակ ու անհայրենիք շեֆին:
Պետությունը լինելիության խնդրի առաջ է, իսկ դուք, ձեր գոյությունը քարշ տալու համար, Մոսկվայի ու Բրյուսելի դռների արանքում, ձեր սեփականության պահպանման համար կուրծք եք ծեծում, ծախու ապրանքներ: Արդարադատությունի՞ց եք խոսում, լու՞րջ:
ՀԳ. «Ժողովրդավարության բաստիոն», «Արդարադատության բնօրրան՝ Հայաստան» թեզերն էլ սիրուն փաթեթավորեք ու...»։