▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք կխմե՞ք այս ժանգաջուրը, «Վեոլիա ջրի» ժողովուրդ....

 

Սյունիքի մարզի Կավարտ գյուղում բնակիչներն ահազանգում են, որ խմելու ջրի ծորակից արդեն մի քանի օր է՝ ժանգաջուր է գալիս, ինչը հնարավոր չէ օգտագործել: Բնակիչներից Փառանձեմ Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել. «Երրորդ օրն է՝ Վեոլիա ջուր ենք ահազանգում, ամբողջ Կավարտ բանավանի ջուրը ամանորյա լիմոնադի է վերածվել, ընկերության պատասխանը մեկն է՝ շեղումներ չկան, ձեր ջուրը մաքուր է, խնդրում եմ օգնեք, շտապ է, օգնեք հասկանալ այս ջրի մաքրության գաղտնիքը»:

 Տեսանյութում բնակիչը բացում է ծորակը, որտեղից հոսում է ժանգաջուրը և «Վեոլիա ջուր» ընկերությանը հարցնում.

 «Կխմե՞ք այս ջուրը, «Վեոլիա ջրի» ժողովուրդ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին