▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք մեղավոր չեք. Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր․ Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը։

«Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան,

իսկապես գովելի է այն փաստը, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը:

Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, Դուք ծիծաղում էիք:

Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով, Դուք ծիծաղում էիք:

Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:

Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում, կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս:

Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին:

Չնայած, Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին