▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք մեզ հաճույք պարգևեցիք՝ հայ ֆուտբոլիստների խաղով․ Մոլդովացի լրագրողը՝ Վարդան Մինասյանին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է 3:0 հաշվով հաղթանակը մոլդովական «Զիմբրուի» նկատմամբ  Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։

«Հաշիվը պետք է չմոլորեցնի, քանի որ խաղը շատ ծանր ստացվեց սպասվածի նման։ Բայց մենք խաղացինք մեր խաղը եւ կատարեցինք այն ամենը, ինչ նախատեսել էինք։

Մենք ցուցադրեցինք մեր առավելագույնն այս փուլում։ Իհարկե, մրցաշրջանի սկզբում մենք լավագույն մարզավիճակում չենք։ Կարծում եմ՝ երկրորդ խաղն էլ բարդ կլինի, եւ մենք չենք կարող թուլանալ»,- ասել է Վարդան Մինասյանը։

Պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա օգոստոսի 1-ին։

«Արարատ-Արմենիան» երկրորդ փուլում Քիշնեւի «Զիմբրուին» հաղթելու դեպքում՝  կմրցի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին