▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն. Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի որոշ դրույթներ:

Այն հարցին՝ արդյոք ի սկզբանե որոշված է եղել, որ ԿԳՄՍ նախարարության եւ եկեղեցու քննարկումները պետք է լինեն նախարարության առաջարկած օրակարգով, քանի որ հարցազրույցում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իշխանությունն ու լիազոր մարմինն ունեն որոշակի պատկերացում Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված, եւ եկեղեցին հրավիրվել է քննարկման, նախարարի ձեւակերպմամբ՝ հենց այդ կոնցեպտի շրջանակում, Շիրակի թեմի առաջնորդը, որ նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ ՀՀ հարաբերություններին առնչվող աշխատանքային խմբի կրթական հարցերով ենթախմբի համակարգողն է, պատասխանել է. «Այնքան ենք խոսել այդ մասին, որ արդեն լեզուներիս մազ է բուսել: Ինչքա՞ն կարող ենք ասել, որ ոչ թե իր ասած ԿՈՆՑԵՊՏԻ շրջանակներում պետք է քննարկումները կատարվեին, այլ մինչ այդ կոնցեպտը պետք է սկսեին քննարկումները, այլապես դա դառնում է մոնոլոգ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին