▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից

«Հենակետ» վերլուծական ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը նախկին Ղուբաթլուի և Զանգելանի (Քաշաթաղի շրջան)՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածները, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնում է Ադրբեջանին, ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքում, իսկ այդ տարածքները հանձնած իշխանության «քաղաքական դիակներին» օպերատիվ իր պաշտպանության տակ է վերցնում։

Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը երկու ամիս առաջ հրապարակային հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից, իսկ հիմա խրոխտ-խրոխտ տեքստեր եք գրում։

Թասիբի ճգնաժամ»:

Նշենք, որ ԱԱԾ-ն, արձագանքելով Սուրբ  Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա բացահայտմանը, հաղորդագրություն է տարածել, որում գրված է․ 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին