▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք պետք է թքե´ք Հայաստանի կառավարության երեսին

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարալ Նաջարյանի ազատման համար Լիբանանի կառավարությանը շնորհակալություն եք հայտնում որ ի՞նչ: Որ սեփական քաղաքացուն` արժանապատվություն և կամք ունենալով և կատարելով իր պարտքը` ազատե՞լ է գերությունից:

Սեփական քաղաքացուն ազատելու համար այդ քաղաքացու կառավարությունից շնորհակալություն եք հայտնու՞մ:

Դուք պետք է թքե´ք Հայաստանի կառավարության երեսին, որ իր դավաճանության արդյունքում գերության մեջ հայտնված հայուհուն ոչ թե ինքը, այլ` այս ամենի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանն է ազատում:

Ցավոք` Լիբանանը ռեսուրսներ չունի և չի կարողանալու նրան որակյալ հետտրավմատիկ հոգեբանական բժշկություն տրամադրել: Դա Հայաստանի պարտքն է: Կատարելու՞ է գեթ այդ մի պարտքը Հայաստանը: Իհարկե´ ոչ:

Շնորհակակությունը ո՞րն է: Լրի՞վ ենք խելագարվել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին