▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուրներդ չի գալիս՝ գնացեք Հայաստանից ․․․Արփինե Հովհաննիսյանը՝ «Վեոլիա ջուր»-ին

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

1. Վեոլիա ջրի որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով ( դիմումը ավելի ուշ կտեղադրեմ): Ով միանում է` գրեք մեկնաբանություններում

2. Վեոլիա ջուրը ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ու՞ր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է: Զուտ բանաձևն են փոխել 3. 5 տարի տեխնիկական աուդիտ չեն անում: Ինչու՞: Քանզի նրանք միակն են, որ կարող են ասել Վեոլիա ջրի փաստարկների մասին իրականությունը: Մնացածը` տեսանյութում:

4. Մարզերում վիճակն ավելի ողբերգական է` 6 կամ 8 ժամ ջրամատակարարում։

***

Թարմացում․ Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան

«Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց»,– գրել է նախարարը սոցցանցում։

Ըստ Խուդաթյանի` նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին