▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Դուխով» գլխարկդ ո՞ւր է, բա հագի, արի». Կարին Տոնոյան

«Պարոն վարչապե՛տ, ձե՛զ եմ դիմում. բա էն դուխով գլխարկդ ո՞ւր է, մի հատ հագի, արի, ծնողների առջև կանգնի՝ առանց ոստիկանների: ԱԺ բեմում էդքան ոստիկաններով, սաղավարտներով, վահաններով շրջապատված, մուկն էլ բերեք՝ էդպես կթփրտա, բա եկեք մի հատ ծնողների դեմը կանգնեք էլի, մեզ հետ խոսեք. գլխարկը կորցրե՞լ եք, կնվիրենք էդ «դուխով» գլխարկը»,- խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին՝ հայտարարել է 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Հավելենք, որ ավելի վաղ ԲԴԽ նախագահն առաջարկել է հանդիպել զոհված զինծառայողի 5 ծնողի հետ. վերջինները մերժել են՝ պահանջելով իջնել:

http://asekose.am/filemanager/uploads/2021/11/week-4/Karin_Tonoyann_2.jpg

«Այս շենքում կա նիստերի դահլիճ, թող ընդունեն ծնողներին: Էստեղ ամենաշատը կլինեն 50-60 ծնողներ, եթե տեղ չլինի, միջանցքում կկանգնենք: Բոլոր ծնողներով ենք բարձրանալու, փոխանցե՛ք իրենց: Հուսով եմ՝ ծնողների հետ ընդհարում չեն ուզում»,- ԲԴԽ-ի մոտ դիմելով ոստիկանին՝ ասել է 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների պահանջը բավարարվել է:

«Ի վերջո, ընդունվեց մեր պահանջը, որ գոնե 30 ծնող ներս մտնի. մենք ներս կմտնենք ու կմիջնորդենք, որ լրագրողները ևս ներսում լինեն»,- ԲԴԽ շենքի մոտ հայտարարել 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության հատկանիշներով» քրեական գործ հարուցելու պահանջով։

Զոհվածների հարազատները պահանջում են նաև, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցկացվի դռնբաց։

 

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին