▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցներում 2-րդ և 3-րդ հերթերը պետք է մարեն. Արայիկ Հարությունյան

Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց.

«Մենք հիմա ուսումնասիրում ենք շուկան, դաշտը և ուսումնասիրում ենք նախկին կարգերը: Շատ տեղին են այն բողոքները, որ առաջին տարում ծնողը նոր գրքի համար վճարում է նույն գումարը, ինչ չորրորդ տարում հնամաշ գրքերի համար»:

 

 

 

 

 

 

 

 

Նախարարը նաև հիշեցրեց՝ աշխատանքային տետրերը պարտադիր չեն և ոչ ոք իրավունք չունի պարտադրել դրանք: Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ դպրոցներում այժմ իրականացվում են գույքագրումներ՝ պարզելու համար դպրոցների հզորությունը: Նախարարի խոսքով՝ կան մարզային դպրոցներ, որոնք միակն են քաղաքում, սակայն այլևս ընդունելություն իրականացնելու հնարավորություն չունեն:

 

 

 

 

 

 

«Մենք պետք է հասկանանք՝ յուրաքանչյուր թաղամասի համար նոր դպրոց պե՞տք է սարքել, թե՞՝ ոչ: Երկրորդ հերթերը դրա տրամաբանական շարունակությունն են: Մենք պետք է հասկանանք՝ հարակից դպրոցներում կա՞ն հզորություններ: Եթե կան հզորություններ, ուրեմն շատ կտրուկ այդ հարցը պետք է դնել: Նման դպրոցներն այլևս ընդունելություն չպետք է իրականացնեն, և 2-րդ և 3-րդ հերթերը պետք է մարեն»:

Միևնույն ժամանակ մարզերում դեռ կան դպրոցներ, որոնք գործում են առանց լիցենզիայի: Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ ԿԳՆ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել տնօրենների ընտրության և ուսուցիչների մրցույթների կարգի մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին