Դպրոցում երեխաները կենդանի դրոշ չեն տեսել, էնտեղ, որտեղ կա դրոշ, պետք է պատշաճ վերաբերմունքի առաջանա․ Նիկոլ Փաշինյան
«ՀՀ դրոշի մասին» օրենքի փոփոխությունները ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: «Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները՝ մասնավորապես ամբողջական, մաքուր ու չգունաթափված լինելու պահանջը սահմանվում է որպես ընդհանուր պահանջ: Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը. այդ պահանջները խախտելու համար՝ ֆիզիկական ու իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, պաշտոնատար անձինք՝ 70-100 հազար դրամի չափով: Իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվում է ոստիկանությանը՝ վարչական դատարանի փոխարեն»,- ասաց նախարարը: Լուսանկարը՝ արխիվից |
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝