▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրանք ո՞վ են, պետք է մայթերի տակով «մասկիրովկաներով» ման գան․ Նիկոլ Փաշինյան

«Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ իբր ապրիլյան պատերազմի մասնակիցների ու հերթապահություն իրականացրածների վարձի զեղչը չեղարկվել է: Տարածում են, թե բուհերում քաոսային իրավիճակ է, կառավարությունը չի հարգում մասնակիցներին և այլն»,- մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Կառավարության նիստի ժամանակ այսպիսի տեղեկատվություն հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ամենի հետևում կանգնած են սևազգեստ խմբերը, որոնց մասին նա քիչ առաջ հայտնել էր.

«Քաոսային վիճակ, պայթյունավտանգ վիճակ... Էդ նույն շրջանակի շղթայի տարբեր օղակներն են: Հողերը առած ա, ծախած ա, էդ նույն մարդիկ են, սա ազգային անվտանգության խնդիր է, էդ մարդիկ հիբիրիդային պատերազմ են վարում ՀՀ-ի դեմ ու նրանց անուն-ազգանունները կոնկրետ հայտնի են: Դրանք ո՞վ են ընդհանրապես, լրջորեն զբաղվեք էս հարցերով»,- դիմելով ԱԱԾ տնօրենին՝ ասաց Փաշինյանը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին