▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրայվի արդյունքը. հովանավորության դիմաց՝ գովազդ տեղադրելու իրավո՞ւնք

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում (հովանավորների միջոցների հաշվին) և Ա. Բաբաջանյան փողոցում կառուցվել են վերգետնյա հետիոտնային անցումներ՝ բնակչության տեղաշարժը հեշտացնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։ Իրականացվել են նաև 24 կամուրջների և կամրջային կառուցվածքների շահագործման, սպասարկման ու պահպանման աշխատանքներ։

168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ իր  տեղեկություններով, այդ «հովանավորը» Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի ընտանիքն է: Կարծիքներ կան, որ «հովանավորության» դիմաց Կ. Կարապետյանը ստանալու է այդ անցումների վրա անվճար գովազդ տեղադրելու իրավունք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին