Հայաստանյան քաղաքական արենայում վերջերս մեկ կուսակցություն է հայտնվել՝ իր ազդեցիկ ղեկավարով, որը հայտնի է որպես խոշոր գործարար: Խոսքը Դվին հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի՝ Դվինի Արտակի մասին է:
hayeli.am-ն է թեմային անդրադարձել ու գրել, որ Դվինի Արտակը արտաքուստ ընդդիմադիր ուժի հայտ է ներկայացրել, իշխանության հրաժարականի պահանջի մասին հայտարարություններ է տարածում, նեղ շրջապատում վստահեցնում, որ Կրեմլի թեկնածուն է, իրականում ՝ կայքի աղբյուրների փոխանցմամբ նա Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պրոյեկտն է:
«Կլորիկ գումարներ է փոխանցում Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին, պատահական չէ, որ իշխանության խնջույքներն էլ հիմնականում նրա ռեստորանում էին կազմակերպվում»,-գրում է կայքը: