ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այսօրվա բանակցություններում մենք հիմնականում չենք քննարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ այն արդեն դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ֊ի և Ֆրանսիայի ներգործությամբ»,֊ասել է Լավրովը։
«Բայց, իհարկե, մենք քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորումը։ Այս գործընթացի հիմքում ընկած են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները։ Այս հայտարարությունները բոլորի կողմից ճանաչվում են՝ որպես մնացած հարցերի լուծման ուղղությամբ առաջ շարժվելու հիմք»,֊ասել է Լավրովը։