Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ-ում, որտեղ մեծ էկրաններին կայացել է բրիտանական «Ստալինի մահը» կատակերգության ցուցադրությունը. պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 25-ին, ֆիլմը ցուցադրվում է «Սինեմա սթար» և «Կինոպարկ» կինոթատրոններում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը չեղարկել է բրիտանական կատակերգության վարձույթի թույլտվությունը պրեմիերայից ընդամենը 2 օր առաջ, քանի որ մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը եկել է այն եզրակացության, որ ֆիլմը «ոչ մի պատմական, կամ մշակութային արժեք չունի», փոխարենը՝ «պղծվում են խորհրդային օրհներգը, շքանշաններն ու մեդալները»: Կատակերգությունն արգելել են նաև Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում... Ադրբեջանում այն չի ցուցադրվում, քանի որ կինոժապավենը կարելի էր գնել միայն ռուսաստանցի դիստրիբյուտորից, իսկ ՌԴ-ում ֆիլմն արգելվել է:
«Ստալինի մահը» կատակերգությունը Իոսիֆ Ստալինի մահվան առաջին օրերի մասին է:
Ֆիլմի առցանց կարող եք դիտել այս հղումով