ECO գրուպի հիմնադիր տնօրեն Գայանե Շահխաթունին Asekose.am-ի հետ զրույցում պատմել է Վրաստանում ծավալած իր գործունեության, ECO գրուպի զարգացման և նորությունների մասին:
Տեղյակ ենք, որ այսօր Ձեր գործունեությունը ծավալում եք Վրաստանում, կբացե ՞ք փակագծերը՝ նշելով, թե ինչպե՞ս ծագեց գաղափարը:
Այո, գործունեությունս սկսել եմ ծավալվել Վրաստանում: Անկեղծ ասած՝ գաղափարը պատահական է ծագել: Մենք առաջարկ ստացանք վրացական ներդրողներից մեկից: Ինչ խոսք, առաջարկը շատ գայթակղիչ էր, քանի որ մեր անցած ճանապարհն ու ստեղծած արդյունքը գերել էին նաև վրացի ներդրողներին: Սա մեծ ձեռքբերում է կազմակերպության համար, ինչը սկզբում մտորելու տեղիք տվե՝ արդյո ՞ք կկարողանանք աշխատել հեռավորության վրա, բայց լինելով էությամբ շատ բուռն մարդ՝ համաձայնեցի:
Արդյո՞ք հեշտ է աշխատել Հայաստանից դուրս, և որքանո՞վ էր բարդ հասնել այս կետին:
Միանշանակ ավելի բարդ է լինելու աշխատել Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ առաջ է գալիս աշխարհայացքի, հոգեբանության և լեզուն չիմանալու հարցը: Բայց ինձ թույլ եմ տալիս ասել, որ եթե ոչ լավագույն, ապա միջին մակարդակի բիզնեսմեն եմ ինձ համարում, և կարծում եմ՝ կկարողանամ կայանալ նաև օտար ափերում՝ նորմալ գործընկերներ և լավ աշխատակազմ ստեղծելու շնորհիվ: Հիմա այսպես ասած՝ մի ոտքս լինելու է Վրաստանում, որպեսզի շուկան հետազոտեմ, մարդկանց հոգեբանությունը, նույնիսկ փորձեմ լեզուն սովորել:Կես կատակ, կես լուրջ պարբերաբար տանը սկսել եմ խոսել վրացերեն:
Այսօր շատ են առողջ ապրելակերպ ՙթելադրող ընկերություններ, ինչպե՞ս մարդիկ տարանջատեն, կողմնորոշվեն ու ճիշտ ընտրություն կայացնեն:
Այո, առողջ ապրելակերպ թելադրող ընկերությունները շատացել են, որը կարծում եմ՝ բիզնես տեսանկյունից շատ լավ է, քանի որ առողջ մրցակցությունը ցանկացած բիզնեսմենի համար խթանիչ ուժ է առաջ գնալու համար: Իսկ թե ինչպես պետք է կողմնորոշվեն մարդիկ, մի քիչ բարդ հարց է: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր հոգեվիճակին համապատասխան սննդաբանի կամ ընկերության է դիմում, մեկը գլամուրային է և նայում է հետաքրքիր դիզայնին, մյուսը նայում է արդյունքներին, երրորդը ծանոթի կամ բարեկամի խորհուրդն է լսում: Կարծում եմ՝ մարդ, ով որոշել է զբաղվել իր առողջությամբ, պետք է զգոն լինի մշտապես, պահպանի սննդակարգը, որն այդքան էլ հեշտ չէ, բայց բարդ էլ չէ մեծ ցանկության և կազմակերպված լինելու դեպքում:Ես կարծում եմ, որ իմ առանձնահատկությունը հիմնված է ավելի օրգանիկ տեսարաննների, մարդկանց բնական արդյունքների վրա , ես աշխատում եմ հիմնականում իմ արդյունքները ցույց տալ՝ առանց որևէ կեղծիքի: Դա տեսնում են մարդիկ, որն էլ գովազդի տեսակ է:
Ի՞նչ նորույթներ կան ԷԿՕ գրուպում:
ԷԿՕ գրուպի նորությունը շաքարի փոխարինիչով մեր շոկոլադն է, որը բավական ակտուալ դարձավ և լայն տարածում գտավ, անգամ Մեծ պահքի շրջանում այն լայն տարածում ունի, քանի որ շոկոլադը չունի կենդանական ճարպեր, միայն կակաո մասա է և փոխարինիչ մեղրախոտը, այն հարմար է նաև շաքարային դիաբետով մարդկանց համար: Այս շոկոլադը կարող են ուտել գիրանալու հակում ունեցող մարդիկ: Շոկոլադի առավելությունն այն է, որ Մեծ պահքի շրջանում այն շատ հարմար է քաղցրակերների համար, քանի որ դրանց բաղադրության մեջ բացառված են կենդանական ճարպերը: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել շոկոլադներից և ոչ միայն, կարող են զանգահարել, և առաքումը կկատարվի ամենակարճ ժամկետներում:
Կատարելագործվելու համար ի՞նչ քայլեր եք անում՝ հաշվի առնելով ոլորտի մրցակցությունը:
Կատարելագործվել պետք էանընդհատ , հիմնականում օնլայն շատ դասընթացներ եմ անցկացնում, նոր մասնագետների հետ կապեր ստեղծում և, իհարկե, բավական շատ կարդում եմ: Բավականին շատ սերտիֆիկատների եմ արժանացել արտերկրի՝ հիմնականում Մոսկվայի մասնագետների կողմից: Արդեն մարտի 8-ին լինելու են բավականին շատ ակցիաներ, բոլոր նրանք, ովքեր քաշի, շաքարային դիաբետի և պաթոլոգիական որևէ խնդիր ունեն, թող ուշադիր լինեն ԷԿՕ գրուպի էջերին, քանի որ այդ ակցիաներն այս պահին կրկնակի արդյունավետ կլինեն: Իսկ վերջում ցանկանում եմ ասել, որ առողջ ապրելակերպն այդքան էլ բարդ բան չէ, պարզապես այն սովորության փոփոխություն է, որն էլ իր հերթին ցանկություն ու ուշադրություն է պահանջում և իհարկե, վստահություն այն մասնագետի նկատմամբ, ում հետ աշխատելու եք:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան