Համացանցում սկանդալային տեսանյութ է հայտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա խոսում է գերիների մասին․
Օրինակ՝ երկու, երեք ամիս էլ մեր գերիները կարող են սպասե՞լ․․․
- Ալեն Սիմոնյան – զուգահեռ խոսում է․ «Ճիշտ ա ասում, ճիշտ ա ասում․․․»։
- Այսպիսի բաներ որ ասում են, մարդկանց մեջ․․․
- Ալեն Սիմոնյան – Ո՛չ, սխալ ա, չեն հասկանում։ Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են։
- Պաշտպանել հայրենիքը
- Ալեն Սիմոնյան – Հայրենիքը։ Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էդ գերիները ովքեր են։
- Կուզեմ ձեզնից լսեմ
- Ալեն Սիմոնյան – էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։
- Ինձ շատ ա հետաքրքրում սա։
- Ալեն Սիմոնյան - Որովհետև, որովհետև, որովհետև էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել և փախել են, հայտնվել են գերության մեջ։
Սղագրությունը՝ Yerkir.am-ի
Asekose.am-ը պատրաստ է ներկայացնել նաև Ալեն Սիմոնյանի կարծիքը կամ պարզաբանումը։
Դիտեք նաև՝